Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

14 սեպ 2018 16:00

Ինչպես առանց դեղահաբերի իջեցնել զարկերակային ճնշումը

Ինչպես առանց դեղահաբերի իջեցնել զարկերակային ճնշումը16 շաբաթով կենսակերպի փոփոխությունը թույլ է տալիս իջեցնել ճնշումը եւ նվազեցնել հիպերտենզիայի դեմ պայքարի պատրաստուկների կարիքը: Այդ մասին ասված է Սրտի ամերիկյան ասոցիացիայի ուսումնասիրության մեջ: Դրա մամուլի տեղեկագիրը հրապարակված է EurekAlert պորտալում:
Սրտաբանները պարզել են, որ զարկերակային բարձր ճնշում ունեցող (սիստոլիկ՝ սնդիկի սյան 130-160 միլիմետր, դիաստոլիկ՝ 80-90) պացիենտները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սննդակարգին եւ կանոնավոր կերպով սպորտով զբաղվելուն:
Հանձնարարականները վերաբերում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ գիտափորձ անցկացնելով ավելորդ քաշ եւ բարձր ճնշում ունեցող 40-ից մինչեւ 80 տարեկան 129 մարդկանց մասնակցությամբ:
Պատահականության սկզբունքով փորձարկվողներին բաժանել են երեք խմբի: Դրանցից յուրաքանչյուրի համար հետազոտողները մշակել են հատուկ 16-շաբաթյա ծրագիր: Առաջին կատեգորիայմոս հայտնված պացիենտները անցել են մրգերի, բանջարեղենի բարձր պարունակությամբ եւ կարմիր մսի, աղի ու քաղցրավենիքի ցածր պարունակությամբ սննդակարգի, ինչպես նաեւ շաբաթվա մեջ երեք անգամ սպորտով են զբաղվել՝ մարզիչների հետ: Երկրորդ խմբի անդամները սնվել են նույն ծրագրով, բայց չեն մարզվել, երրորդ խմբի անդամները չեն արել ոչ այս, ոչ այն: Ընդ որում՝ ոչ ոք դեղամիջոցներ չի ընդունել:
Արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի մասնակիցներին հաջողվել է զգալիորեն քաշ գցել (միջին հաշվով 8,6 կիլոգրամ) եւ իջեցնել զարկերակային ճնշումը՝ «վերինը»՝ 16 կետով, իսկ «ստորինը»՝ տասը կետով: Ընդ որում՝ գիտափորձին առաջին ծրագրով մասնակցած պացիենտների միայն 15 տոկոսն է դրանից հետո դեղորայքի կարիք ունեցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր