Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

14 սեպ 2018 18:22

Երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստը եռապատկվել է

ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, համաձայն որի՝ երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը 50 հազար դրամից դառնում է 150 հազար ՀՀ դրամ: Այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Անհրաժեշտ է ապահովել ծնելիության աճ, այս նախաձեռնությունը պետք է համարենք ռազմավարական նշանակության ու հայտնել, որ երկրորդ երեխայի ծնունդը մեր պետության համար կարևոր է և սատարվում է»,- ասաց Թանդիլյանը:
Օրենքի նախագծի ընդունումից հետո 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ․ գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր