«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

11 հոկ 2019 14:24

2020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ

Հայաստանում ավելի շատ երեխաներ ծնվում են քաղաքներում, քան գյուղերում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նրա խոսքով՝ պատճառները շատ են, իրենք իրավիճակի բարելավման համար քայլեր են ձեռնարկում:
«Մեզ մոտ այսօր ծնելիության գումարային միջին գործակիցը կազմում է 15.5 տոկոսից մի փոքր ավելի, աշխարհում այդ ցուցանիշը գյուղում ավելի բարձր է լինում, քան քաղաքում, գյուղն ունի այն պոտենցիալը, որտեղ ծնվում են ավելի շատ երեխաներ, մեզ մոտ տրամագծորեն հակառակն է, գյուղերում ծնելիության գումարային միջին գործակիցը զգալիորեն զիջում է քաղաքին: Սա մտահոգիչ է: Ժողովրդագրության վրա ազդում են բազմապիսի գործոններ, միանշանակ գնահատականներ տալ և ասել, թե որն է հիմնական պատճառը, հնարավոր չէ, բայց պատճառները մենք բոլորս գիտենք ու կարող ենք թվարկել. առաջինը դա արտագաղթն է և ներքին միգրացիան, գյուղական բնակավայրերում ավելի քիչ երիտասարդություն է սկսում բնակվել, նրանք ձգտում են քաղաքներ, որը բերում է նրան, որ ծնունակ կանանց կամ աղջիկների թիվը պակասում է, մյուս կարևորագույն պատճառը սոցիալ-տնտեսական իրավիճակն է գյուղերում: Այն, ինչ ազդել է Հայաստանի իրողության վրա, ավելի խորն ազդել է գյուղական բնակավայրերի վրա»,- ասում է նա:
Այս խնդրի լուծման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագիր է մշակել, ըստ որի՝ երեխայի խնամքի միանվագ նպաստ գյուղում ապրող ծնողը կստանա, անգամ, եթե երեխա ունենալուց առաջ չի աշխատել:
«Մեր բոլոր տեսակի ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումները շատ ավելի բացասական կամ խնդրահարույց են գյուղական համայնքներում, դրա համար, հաշվի առնելով բյուջետային սահմանափակումները, որոշում է կայացվել գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքներին նշանակել և վճարել խնամքի նպաստ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը , անկախ նրանից, թե այդ ընտանիքի որևէ անդամ ստանո՞ւմ է խնամքի նպաստը՝ որպես վարձու աշխատող, թե՞ ոչ: Առայժմ խոսքը գնում է միայն գյուղական համայնքներում չաշխատողների մասին, ծրագրի ընդլայնում չի նախատեսվում»,- ասում է Սաիյանը:
Մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար տրամադրվող գումարը ևս ավելացել է: Նախկին 18.000-ի փոխարեն՝ երեխայի խնամքի համար կտրվի 25.500 դրամ:
«2020թ. հուլիսի 1-ից կավելանա նաև մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը, այժմ տրվող 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ»,- ասաց Սմբատ Սաիյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ ժողովրդագրական ցուցանիշների վրա ազդում է նաև բնակարանային խնդիրը: Դրա համար 3 ծրագիր ունեն:
«Հայաստանում նախատեսվում է իրականացնել բնակարանային ապահովության երեք ծրագիր: Նախատեսվում է, որ, եթե ընտանիքում կա 2 երեխա, ապա մարզում բնակարան ձեռք բերելու համար պետությունն ընտանիքին կաջակցի բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ընտանիքում եղող երեխաների թվի հետ կապված՝ այն կարող է աճել մինչև 2 մլն դրամ:
Երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքով բնակարանի ձեռք բերման համար խնդիր է կանխավճարը, մենք որոշում ենք ընդունել, որ պետությունը կապահովագրի այդ գումարը, շահառուն հետագայում կվճարի այդ գումարը, բայց, այսպես ասենք, առանց տոկոսների, պետությունը տվյալ ժամանակահատվածի համար կապահովագրի գումարը, ինչը կնշանակի, որ ընտանիքը այդ գումարն արդեն վճարել է: Երրորդը, եթե արդեն ունեն հիպոթեքային վարկեր, և ընտանիքում երեխա է ծնվում, ֆինանսական ռիսկն ավելանում է, հատկապես, եթե կինն աշխատող է, սա նշանակում է՝ լրացուցիչ ծախսեր և լրացուցիչ եկամտի կրճատում, պետությունը՝ կախված նրանից, թե ո՞ր երեխան է, որպես շնորհ՝ որոշակի տոկոս կվճարի: Եթե խոսքը գնում է առաջին և երկրորդ երեխաների մասին, ապա վարկի մնացորդի 5 տոկոսի մարում կլինի քաղաքներում և 10 տոկոսի մարում՝ գյուղական բնակավայրերում, երրորդ և չորրորդ երեխան ունենալու դեպքում խոսք կարող է գնալ մարզերում՝ մինչև 50 տոկոսի, Երևանում՝ 25 տոկոսի մարման մասին»,- ասում է փոխնախարարը:
Ավելի վաղ հայտնել էին նաև, որ 2020 թ. պետբյուջեով ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար նախատեսված է լրացուցիչ 5.3 մլրդ դրամ:
«Արդեն հայտնի է, որ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան նպաստը սահմանվելու է 300.000 դրամ՝ նախկին 50 և 150 հազար դրամների փոխարեն: Փաստացի շուրջ 6 անգամ ավելանում է առաջին երեխային տրվող նպաստը և կրկնակի ավելանում է երկրորդինը: Երրորդ և չորրորդ երեխայի պարագայում տրվող նպաստի չափը կմնա նույնը՝ 1 մլն դրամ, դրանից հետո արդեն՝  1.5 մլն դրամ: Սրա համար նախատեսված է լրացուցիչ 3.8 մլրդ դրամ, 2020-ի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաների նպաստը արդեն կտրվի այս կարգով»,- ասում է նա:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր