Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 սեպ 2018 13:48

Աննա Հակոբյանի կոչը՝ օլիգարխների տիկնանց.այս դեպքում ավելի հանգիստ գլուխը կդնեք բարձին

Աննա Հակոբյանի կոչը՝ օլիգարխների տիկնանց.այս դեպքում  ավելի հանգիստ գլուխը կդնեք բարձինԱյսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ի նստավայրում ընդունեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին: Հանդիպման ժամանակ զոհվածների մայրերը հայտարարեցին, որ միանում են վարչապետի տիկնոջ՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը: Հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը Գոհար թագուհու օրինակով կոչ արեց հայոց տիկնանց թանկարժեք զգեստներ և զարդեր չկրել, դրանց համար նախատեսված գումարները նվիրաբերել Արմենակ Ուրֆանյանի մոր հիմնադրած Արմենակ Ուրֆանյան ռազմահայրենասիրական հիմնադրամին: Տիկին Հակոբյանի կոչը առավելապես ուղղված էր օլիգարխների տիկնանց: Նա հորդորեց իրենց ամուսինների՝ այս կամ այն տարբերակով ձեռք բերած գումարներով գնված զարդերի գոնե մի մասը նվիրաբերել այդ հիմնադրամին, որից հետո ավելի հանգիստ գլուխը դնել բարձին: 
«Մենք՝ Հայաստանի ու Արցախի քաղաքացիներս, ողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների հետ միասին մինչև մեր կյանքի վերջ պարտք ենք ձեզ: Որովհետև անհերքելի փաստ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգուցալուծումը մեծապես կախված էր ձեր որդիների ու 18-20 տարեկան մեր տղաների հերոսությունից ու սխրագործությունից: Ես վստահ եմ, որ աշխարհում չկա մի բան, որով կարող ենք մենք ձեզ վարձահատույց լինել, որովհետև դուք հայրենիքին տվել եք ձեր անգինը, ձեր անփոխարինելին: Նրանց հերոսությունը, վստահաբար, գիտակցաբար է տեղի ունեցել, որովհետև այսպիսի մայրերից կծնվեին ու կդաստիարակվեին միմիայն հերոս ու քաջ որդիներ»,- ասաց տիկին Աննան՝ հարց հնչեցնելով՝ արդյոք մայրությունը ճանաչում է ազգություն, քաղաքացիություն, կրոն, մաշկի գույն, ո՛չ իհարկե, մայրությունը ճանաչում է անսահման սեր, գորգուրանք և փաղանշանք և սեփական երեխայի կորստի ցավը բացարձակապես նույնն է բոլոր մայրերի մոտ: «Ես հույս ունեմ, որ մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, ու նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի ու հանուն խաղաղության»,- ասաց վարչապետի տիկինը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր