ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

15 սեպ 2018 20:10

Գիտնականները պատմել են երկարակեցության գաղտնիքը

Գիտնականները պատմել են երկարակեցության գաղտնիքըՌԴ առողջապահության նախարարության աշխատակից Օլգա Տկաչյովան պատմել է երկարակեցության հիմնական սկզբունքների մասին: Նրա խոսքով՝ ճիշտ սննդակարգը և ֆիզիկական և սոցիալական ակտիվությունը կազմում են մարդու երկար կյանքի հիմքը՝ գրում է life.ru-ն:
Մասնագետը նշել է, որ մկանների զառամությունից խուսափելու համար անհրաժեշտ է մշտապես հետևել ֆիզիկական ակտիվությանը: Ծանրաբեռնվածությունները նույնպես կարող են պահպանել քաշը և մկանային ուժը:
Կարևոր է ճիշտ սննդակարգը, որում անպայմանորեն պետք է ներգրավված լինի մեծ քանակությամբ բանջարեղեն և միրգ: Բացի այդ պետք է մշտական սոցիալական ակտիվություն ցուցաբերել, քանի որ որքան երկար է մարդը պահանջարկված, այնքան երկար նա ապրում է:
Ոչ պակաս կարևոր է ճիշտ և բավարար քանակությամբ քունը, վնասակար սովորություններից խուսափելը, զարկերակային ճնշմանը հետևելը, ինչպես նաև սովորելը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր