Մեկնարկել է ձմեռային զորակոչը, այսօրվանից զորակոչված զինակոչիկները կծառայեն 18 ամիս. Պապիկյան          ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը       Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News    

17 սեպ 2018 11:44

Խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում՝ կապված ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը ձայնագրելու դեպքի հետ. Տեսանյութ

Խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում՝ կապված ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը ձայնագրելու դեպքի հետ. ՏեսանյութՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝  քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խուզարկություն է իրականացվում  Yerevan Today կայքի խմբագրությունում: 
Նշենք, որ «Yerevan Today» լրատվականի խմբագրությունում խուզարկությունը մասնավորապես կապվում է այն հանգամանքի հետ, որ այս լրատվամիջոցում ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունն ավելի վաղ է հայտնվել, քան մյուս լրատվամիջոցներում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր