Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

17 սեպ 2018 13:23

Եկեք 12 թեկնածուներով, հավաքվենք, բանավիճենք.Հայկ Մարությանի պատասխանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Եկեք 12 թեկնածուներով, հավաքվենք, բանավիճենք.Հայկ Մարությանի պատասխանը՝ Նաիրա ԶոհրաբյանինԱվանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի երեկվա սուր ելույթին, ասել է. «Առաջին օրվանից հայտարարել եմ՝ պատրաստ եմ բանավիճել, բայց չեմ տալու նախապատվությունը մեկ ուժի: Մենք 12 մրցակից ենք, ես ունեմ 11 օպոնենտ ու մեծ հաճույքով կգնամ բանավեճի բոլորի հետ՝ միաժամանակ: Ինչո՞ւ պետք է մեկին նախապատվություն տամ, ո՞ր օրենքով, սա ճիշտ չի լինի նաև մյուս թեկնածուների հանդեպ: Դրա համար կոչ եմ անում՝ եկեք 12 թեկնածուներով, հավաքվենք, բանավիճենք»:
Անդրադառնալով նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանց՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված լինելու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, Հայկ Մարությանն ասել է. «Միքայել Մինասյանի քեռու տղայի անունը Միքայել Հասրաթյան է, և մենք ցուցակում ունենք նույն անուն-ազգանունով մարդ, բայց լրիվ ուրիշ մարդ է: Ասացին Զորի Բալայանի բարեկամն է ցուցակում: Մեր տղաները Զորի Բալայանի որդու հետ են խոսել: Պարզվել է՝ մենք Բալայան ազգանունով մարդ ունենք, որը ոչ մի կապ չունի Զորի Բալայանի հետ, նրա տղան էլ հաստատել է: Այսինքն սա լրիվ ապատեղեկատվություն է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր