Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

17 սեպ 2018 15:06

«Ծառուկյան» խմբակցությունը դիմելու է եվրոպական կառույցներին քաղաքապետի իրենց թեկնածուի դեմ սոցիալական հարթակում տարածվող նյութերի համար

«Ծառուկյան» խմբակցությունը դիմելու է եվրոպական կառույցներին քաղաքապետի իրենց թեկնածուի դեմ սոցիալական հարթակում տարածվող նյութերի համարԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստվում է դիմել եվրոպական կառույցներին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածու Նաիրա Զոհրաբյանի դեմ սոցիալական ցանցերում տարածվող նյութերի, ատելության մթնոլորտի համար:
ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում տեղի ունեցող կոնկրետ տեղեկատվական տեռորի հանգուցալուծումն է եղել Նաիրա Զոհրաբյանի ելույթը սեպտեմբերի 16-ին կայացած հանրահավաքում: Կոպիտ ձևակերպումներ են լինում թեկնածուի, նրա հարազատների հասցեին: Սոցիալական ցանցերում հանդես են գալիս Նաիրա Զոհրաբյանին չընտրելու կոչերով: Ատելություն, ագրեսիա են քարոզում Զոհրաբյանի նկատմամբ: Մենք ունենք բազմաթիվ փաստեր և առաջիկայում պատրաստվում ենք ներկայացնել եվրոպական կառույցներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Հայաստանում»,-ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանի դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունը զբաղվում է սև PR-ով, Տոնոյանը նշեց՝ իրենք նման բան չեն իրականացնում: Նաիրա Զոհրաբյանի ելույթը պարզապես եղել է արձագանք նրան, որ մարդկանց անձնական նամակներով կոչեր են ուղարկել՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին: «Օրեր շարունակ սոցիալական հարթակներում տիրող ատելության մթնոլորտի արձագանքն են եղել Նաիրա Զոհրաբյանի և նրա գործընկերների ելույթները»,-նշեց Տոնոյանը:
Վահե Էնֆիաջյանը նկատեց՝ դա հիմնականում տեղի է ունենում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Նաիրա Զոհրաբյանը հանրահավաքի իր ելույթում նշել էր, որ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում են Սերժ Սարգսյանի բարեկամները, Միքայել Մինասյանի սանիկը:  Լենա Նազարյանն ավելի ուշ նշել էր, որ Միքայել Մինասյանի սանիկը՝ ավագանու իրենց թեկնածու Վիկտոր Մնացականյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հեղափոխությանը, և նա Մինասյանի սանիկն է դարձել ավելի վաղ, քան Մինասյանն է մեզ հայտնի դարձել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր