Տեսանյութ.Խմբագրության աշխատանքը պարալիզացված է. կապարակնքել են ու Երևան Սիթիի տոպրակներով տարել. Սևակ Հակոբյան

Հիշեցնենք, որ այսօր խուզարկություն է կատարվել YT-ի խմբագրությունում՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրման գործի շրջանակներում:
«Ամեն ինչ ստուգել են, 9 հոգով էին, զանգում էին, ինչ-որ բաներ էին խոսում: Իմ համակարգիչը շուրջօրյա է, ու ես, մեր երեխեքը զրկվում ենք աշխատելու հնարավորությունից: Խմբագրության աշխատանքը պարալիզացված է. կապարակնքել են ու Երևան Սիթիի տոպրակներով տարել: Կայքի սեփականատերը Ռոբերտ Քոչարյանը չէ, Վարդան Հովնանյանն է»,- հավելել է նա՝ նշելով, որ առաջիկայում հայտարարություն կտարածեն կամ ասուլիսով հանդես կգան: