Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 սեպ 2018 14:23

Սերժ Սարգսյանին կներկայացվի միակ և վերջնական առաջարկը.. վարչապետի աշխատակազմի ղեկավար

Սերժ Սարգսյանին կներկայացվի միակ և  վերջնական առաջարկը.. վարչապետի աշխատակազմի ղեկավարՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա գրասենյակը հրաժարվել են մինչ այժմ առաջարկված բոլոր առանձնատներից, սակայն շուտով նրան կառաջարկվի վերջնական տարբերակ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նրա խոսքով, դեռևս կառավարության ձևավորման սկզբի օրերին իրեն հանձնարարվել էր զբաղվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տուն տրամադրելու գործով: «Այդ ընթացքում տարբեր առաջարկներ են ուղարկել երրորդ նախագահի գրասենյակ, բայց բոլորն էլ մերժվել են», - նշեց Աղաջանյանն ու հավելեց, որ իրենց կողմից մատնանշվել են անվտանգության հետ կապված խնդիրներ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ըստ այդմ՝ երրորդ նախագահի գրասենյակից է հայցվել, որ «տարբերակներ ուղարկեն մեզ», սակայն առայժմ որեւէ պատասխան չի ստացվել: «Առայժմ, որքանով որ տեղյակ եմ, մեզ որևէ բան չեն ուղարկել»,- մանրամասնեց նա: Աղաջանյանը նկատեց, որ պաշտոնաթող նախագահին բնակարանի տրամադրման հարցը շատ է ձգձգվում:
Իսկ հարցի հանգուցալուծումը նա հետևյալ կերպ է տեսնում. «Մենք կընտրենք ամենահարմար և նախորդ նախագահներին տրամադրած որևէ գույքի ամենաադեկվատ տարբերակը: Դա կառաջարկենք և դա կլինի մեր միակ ու վերջնական առաջարկը: Անկախ նրանից՝ նրանք կառաջարկե՞ն, թե՝ ոչ, այդ առաջարկը կլինի վերջնական»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ օրերս այդ առաջարկը կներկայացնեն Սերժ Սարգսյանի գրասենյակին:
Միեւնույն ժամանակ Էդուարդ Աղաջանյանը նաև հայտնեց, որ հանրապետության 3 նախագահներն էլ հրավիրված են լինելու Անկախության տոնին նվիրված միջոցառմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր