Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

18 սեպ 2018 15:30

ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը

ՀՀ երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը:  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այս մասին հայտնել է «Ազատության» հետ զրույցում:
Հայաստանի Հանրապետության Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, մայրաքաղաքում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրն ամբողջ hանրապետությունն ունենալու է տոնական խորհրդին համապատասխան ձևավորում:
Կազմակերպիչները, կառավարությունն արել են ամեն ինչ, որպեսզի այդ օրը վերածվի իրական տոնի ողջ Հայաստանի տարածքում: Միջոցառումների մեկնարկը տրվելու է Երևանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին: Միջոցառումների մեկնարկը տրվելու է կավճանկարչությամբ, որին կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ:
Ժամը 13:00-ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարչության ցուցահանդեսը: Ժամը 13:00-ից սկսում են աշխատել նաև Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը, որոնք աշխատելու են մինչև 23:00-ն:
Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ամբողջ երկայնքով:Մայրաքաղաքում լինելու է փողային նվագախմբերի երթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր