«Փաստ».ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը.նման լարվածությունը Հայաստանում ավելի քան հաճելի է
![«Փաստ».ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը.նման լարվածությունը Հայաստանում ավելի քան հաճելի է «Փաստ».ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը.նման լարվածությունը Հայաստանում ավելի քան հաճելի է](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/medium/1537337007_7-32.jpg)
Իրականության մեջ, սակայն, այժմ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները չեն պակասել, եթե չասենք՝ ավելացել են:
Փաշինյան–Քոչարյան քաղաքական դիմակայությունը, այդ դիմակայության մեջ երկու կողմերի ջանքերով երրորդ կողմի ներգրավման փորձերը վերոնշյալի ապացույցն են: Հայաստանի ներսում ծագած ներքաղաքական խնդիրը տեղափոխվել է Ռուսաստանի մայրաքաղաք եւ դրսեւորվում է մի դեպքում՝ հաճախակի պաշտոնական այցերով եւ այդ այցերի ընթացքում հնչող կոմպլիմենտների տարափով, մյուս դեպքում՝ զանգերով, շնորհավորանքներով:
Բնականաբար, Ռուսաստանի նման գերտերության համար նման իրավիճակը ավելի քան հաճելի է: Փաստացի նրանք շանս ունեն մասնակցել հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին՝ հիմնական երկու դերակատարների հետ սերտ կապերի միջոցով, ինչը նշանակում է ոչ միայն զիջել Հայաստանի սուվերենությունը, այլեւ, ըստ էության, Հայաստանի ներքաղաքական կյանքի սցենարները խմբագրելու շանս տալ այլ պետության:
Ռուսաստանին, իհարկե, չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը: Նրանց հետաքրքրում է այդ պայքարի առկայությունը, դրա հնարավորինս պերմանենտ վիճակը: Գուցե ինչ–որ պահի, երբ այդ դիմակայությունը էսկալացիայի նշաններ ցույց տա ու սպառնա դառնալ անկայունացնող գործոն Հայաստանում, նրանք փորձեն միջամտել վերջնական կերպով: Բայց այժմ, երբ դիմակայությունը ստատուս–քվոյի մակարդակում է, ռուսական կողմն առատորեն օգտվում է այդ ստատուս քվոյից՝ շահագրգռելով երկու կողմերին էլ, ֆորմալ եւ ոչ ֆորմալ աջակցություն հայտնելով, եւ այս ամենը բնականաբար արվում է ոչ անվճար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում