Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 սեպ 2018 13:14

«Թիրախավորված կրակ է եղել». պաշտպանության նախարար

Պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթեւոսյանը մահացել է թիրախավորված կրակի հետեւանքով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 19–ին 38–ամյա պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքներին։
«Թիրախավորված կրակ է եղել»,– ասաց նախարարը։
ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է նաև հյուսիսարևելյան սահմանին պայմանագրային զինծառայողի մահվան մասին: «Թիրախավորված կրակ է եղել»,- ասել է պաշտպանության նախարարը:
«Ոստիկանական զորքերը, հանդիսանալով այլ զորքեր, անմիջապես անցնում են պաշտպանության նախարարության կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ոստիկանական ուժերի ներգրավվումը պայմանավորված է սահմանային լարվածությամբ:
«Ոստիկանական ուժերից վիրավորներ չկան»,- հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 19–ին ժամը 13.30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը։
Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր