Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

21 սեպ 2018 17:05

Վարչապետի առաջարկով ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 3 տարով

 Վարչապետի առաջարկով ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 3 տարով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել է երեք տարի ժամկետով:
Համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդ-վածի 2-րդ մասի.
Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել երեք տարի ժամկետով՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր