«Անկախ դիտորդ» դաշինքի կողմից գրանցված ընտրախախտումները՝ 19:00-ի դրությամբ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 19:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին «Անկախ դիտորդ» դաշինքը գրանցել է հետևյալ խախտումները.Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը:
Դիտորդական խմբի պահանջով տարածքում սեղաններից կառուցվել է «պատվար», վստահված անձինք, դիտորդները և հանձնաժողովի անդամները հեռացվել են պատշաճ հեռավորության վրա: Դեպքն արձանագրվել է գրանցամատյանում:
Նույն ընտրատեղամասում ավելի ուշ ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Հանձնաժողովի անդամները որևէ կերպ չեն արձագանքել կատարվածին: Դիտորդական խումբը ոստիկանություն է կանչել, որից հետո ԲՀԿ վստահված անձը հեռացվել է:
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի 7/38 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության ծրարն առանց դրոշմանիշի քվեատուփի մեջ գցելու դեպք: Հանձնաժողովի նախագահը որոշել է նոր քվեաթերթիկ տրամադրել ընտրողին:
Շենգավիթ վարչական շրջանի 8/5 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել 1in.am կայքի լրագրող Դիանա Դավթյանի աշխատանքը, երբ վերջինս, հարցազրույց վերցնելով հանձնաժողովի քարտուղարից, փորձել է զրուցել նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ:
Նոր Նորքի 2/48 տեղամասում ԲՀԿ վստահված անձը շփվում է ընտրողների հետ, քվեարկելուց հետո ընտրողները ինչ–որ նշաններ են տալիս նրան։ Վստահված անձը շատ լարված է, անընդհատ դուրս է գալիս, խոսում հեռախոսով։