ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

25 սեպ 2018 18:45

Երեխայի մահվան մեջ մեղադրվող բժիշկները զրկվել են մանկաբուժությամբ զբաղվելու իրավունքից

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Մ.Մելքոնյանի, վճռեց լրացուցիչ պատիժ նշանակել 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Դատարանը վճռեց ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին զրկել մանկաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից երկու տարի ժամկետով։ Միաժամանակ դատարանը վճռեց ամբաստանյալներին ազատել պատժից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
2015 թ. հունիսի 15-ի դատավճռով Լ․ Վարդանյանը և Զ․ Այվազյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ ու նրանց նկատմամբ նշանակվել էր ազատազրկման ձևով պատիժ՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման:
Միաժամանակ կիրառելով ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը, դատարանն ամբաստանյալներին ազատել էր պատժի կրումից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր