Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

25 սեպ 2018 21:30

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից:
Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ի պատասխան «Արմենպրես»-ի այն հարցի, որ արդյո՞ք կա տեղեկություն 2018 թվականի հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենին ազատ արձակելու մասին: Տղայի հայրը՝ Մուստաֆան, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանում է և տեղեկացրել է, որ իր որդին ազատ է արձակվելու:
«Մեր կողմից վերոհիշյալի վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկացվել է թուրքական կողմին։ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր