Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը          Թուրքիայում շունը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը.ուշքի եկա այն պահին, երբ ոստիկանները փնտրում էին իմ քթի պոկած մասը       Իսրայելը 1,5 մլրդ դոլար է հատկացրել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման համար    

26 սեպ 2018 09:46

«Փաստ».Փաշինյանն ինքն էլ է համոզվում, որ առանձին նշանակումներ սխալ էին.կադրային տեղաշարժեր ընտրություններից հետո

«Փաստ».Փաշինյանն ինքն էլ  է համոզվում, որ առանձին նշանակումներ սխալ էին.կադրային տեղաշարժեր ընտրություններից հետո«Փաստ» թերթը գրում է. «Հասարակության մեջ օրավուր դժգոհություններ են հասունանում նոր իշխանությունների կողմից նշանակված մի շարք պաշտոնյաների գործունեությունից, իսկ ավելի ճիշտ՝ անգործությունից, ինչպես նաեւ ոչ կոմպետենտությունից:

Մեր տեղեկություններով, այս մասին պարբերաբար իրազեկվում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ ժամանակ առ ժամանակ անձամբ է համոզվում, որ առանձին նշանակումներ ուղղակի սխալ էին: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, վարչապետն այս փուլում որոշել է ձեռնպահ մնալ կտրուկ փոփոխություններից՝ մի քանի պատճառներով:
Նախ, որպեսզի խուսափի թիմի ներսում դժգոհություններից ու բողոքավորների ի հայտ գալուց, երկրորդ՝ արտահերթ ընտրությունների շեմին անիմաստ է կատարել փոփոխություններ, քանի որ նշանակվածները գոնե փոքրիշատե ադապտացվել են իրենց համակարգերին, որքան էլ վատ աշխատողներ կամ ոչ կոմպետենտ լինեն: Իսկ նոր նշանակվողների համար եւս մի քանի ամիս է պետք հատկապես մարդկային ռեսուրսի հետ աշխատելու համար:
Ուստի, մեր տեղեկություններով, արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը կգնա զգալի փոփոխությունների, եթե խորհրդարանում մեծամասնություն ունենա եւ նորից կառավարություն ձեւավորի, քանզի այդ ժամանակ արդեն ձախողումները հնարավոր չի լինի արդարացնել ո՛չ անցումային ժամանակաշրջանով, ո՛չ ՀՀԿ-ական խոչընդոտներով, ո՛չ ժամանակի սղությամբ, ո՛չ էլ, առավել եւս, անփորձությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր