Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

26 սեպ 2018 10:02

«Հրապարակ». Խաբվածները.Նաիրա Զոհրաբյանի «սիրտը չի դիմացել» և երեկոյան 10-ին մոտ հեռացել է

«Հրապարակ». Խաբվածները.Նաիրա Զոհրաբյանի «սիրտը չի դիմացել» և երեկոյան 10-ին մոտ հեռացել է«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների օրը ԲՀԿ թիմն ընտրության արդյունքներին հետևել է «կանյաչնիից», բայց առանց Ծառուկյանի։ Գրեթե ողջ խմբակցությունն է եղել։ Պատգամավորները վաղ առավոտից տարբեր շրջաններում հետևել են ընտրությունների ընթացքին, ապա հավաքվել գործարանի իրենց գրասենյակում։ Արդյունքները նրանց համար շատ անսպասելի են եղել:
Նաիրա Զոհրաբյանը երեկոյան 10-ին մոտ հեռացել է՝ «սիրտը չի դիմացել»: ԲՀԿ-ում վերլուծել են, որ մարդիկ իրենց խաբել են կամ էլ վախեցել են գնալ քվեարկության՝ ընտրությունների նախորդ օրը ոստիկանության գործողություններով պայմանավորված։ Ի տարբերություն 25 հազար 219՝ 6,61 տոկոս քվե ստացած ԲՀԿ-ի, «Լույս» դաշինքում գոհ են իրենց ցուցանիշից՝ 18 հազար 112 ձայն կամ 4,98 տոկոս։ Նրանք համեմատվում են ԲՀԿ-ի հետ, և չի բացառվում, որ ապագայում քննարկեն կառավարությունից իրենց նախարարների դուրս գալու և իշխանություններին այլընտրանք դառնալու հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր