Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

26 սեպ 2018 17:45

Հայտնի է դարձել ՄԱԿ-ում Թրամփի վրա ծիծաղելու պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ բռնեցրել են խոսքում պարծենալիս և ստելիս: The Washington Post-ի տվյալներով՝ ով հաստատել էր Թրամփի հայտարարությունների ճշմարտացիությունը, դա դահլիճում ծիծաղի պատճառ է դարձել։ Թրամփը խիստ խեղաթյուրել է կամ նույնիսկ մեջբերել է իր խոսքում կեղծ հայտարարություններ՝ գրում է lenta.ru-ն։

Նախևառաջ, գործող նախագահի վարչակազմը երկրի պատմության մեջ ամենաարդյունավետը չէ: «Վերջին երկու տարիների ընթացքում իմ վարչակազմն ավելիին է հասել, քան երկրի պատմության մեջ որևէ ուրիշը», – ասել է պետության նախագահը, որից հետո դահլիճում ծիծաղ է լսվել։

Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ում իր իշխանության գալով, ավելի քան չորս միլիոն նոր աշխատատեղեր են ստեղծվել, չափազանցված է: Պետության ղեկավարը այս թվի մեջ ներառում է այն երեք ամսվա ընթացքում ստեղծված աշխատատեղերը, երբ նա դեռ պաշտոն չէր ստացել: Պաշտոնական վիճակագրության համաձայն, իր նախագահության 19 ամսում երկրում ստեղծվել է 3,58 մլն աշխատատեղ, ինչը պակաս է Օբամայի՝ նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ 3,96 մլն:

Մյուս կասկածելի հայտարարությունը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ինի հետ գագաթաժողովի հաջողությունն էր: Ինչպես նշվում է, նրանց կողմից ստորագրված փաստաթուղթը այնքան էլ հստակ չէ ձևակերպված։

Նշվում է, որ ելույթի ժամանակ դահլիճում հնչած ծիծաղները Թրամփին չեն վրդովեցրել, նա կարծում է, որ ելույթը շատ լավ է ստացվել․ Հրաշալի էր, ես հույս ունեի, որ որևէ մեկին դա կուրախացնի: Հրաշալի էր»,- ասել է Թրամփը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր