Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

27 սեպ 2018 12:43

Պաշտոնեական լիազորություններն անցնելու գործով ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը եւ դատավորը հարցաքննվել են

Պաշտոնեական լիազորություններն անցնելու գործով ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը եւ դատավորը հարցաքննվել են
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ինչպես նաև՝ ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը։
«Հաստատում եմ, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով դատավորը, ինչպես նաև ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը հարցաքննվել են։ Քննության շահերից՝ ելնելով այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Հարցաքննությունները տեղի են ունեցել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով», -  հաստատել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Հիշեցնենք, որ նկատի ունենալով՝ հրապարակումները և ձայնագրությունն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ու ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Ավելի վաղ դատավոր Վաչե Մարգարյանը, ում անունը շոշափվում էր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի զրույցի գաղտնալսված ու հրապարակված ձայնագրության մեջ, հանդես է եկել հայտարարությամբ, և նշել, որ ԱԱԾ տնօրենին անձամբ չի ճանաչում, նրան չի զանգահարել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր