Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 սեպ 2018 11:54

Լեւոն Սարգսյանը հեռացվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից

Լեւոն Սարգսյանը հեռացվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից Armtimes.com կայքը գրում է.
Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը այլեւս չի զբաղեցնում Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, եւ այն այլեւս չի երկարաձգվել:
Մամուլի խոսնակի փոխանցմամբ, քանի որ Լեւոն Սարգսյանն այդտեղ աշխատում էր համատեղությամբ, նրա հետ պայմանագիր էր կնքվել մեկ ուսումնական տարով՝ սեպտեմբերի 1-ից հունիսի 30-ը: Լեւոն Սարգսյանի հեռանալուց հետո ամբիոնի վարիչի ղեկավարի պարտականությունները դրվել են նույն ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի վրա: Թափուր պաշտոնի մրցույթ առայժմ չի հայտարարվել:
Լեւոն Սարգսյանը նաեւ ղեկավարում էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը: Վերջինիս նախագահի պաշտոնում նա ընտրվել էր սույն թվականի հունվարին, ի դեպ՝ միաձայն: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ Սարգսյանն այլեւս կապ չունի այդ հաստատության հետ: Այդուհանդերձ, դե յուրե նա շարունակում է մնալ հոգաբարձուների խորհրդի կազմում: Իսկ ահա խորհրդի նախագահի պաշտոնը էլ չի զբաղեցնում: Վերջին մի քանի նիստերին չներկայանալուց հետո նրա փոխարեն խորհուրդը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանին:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը տեղեկացրեց, որ վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լեւոն Սարգսյանի անունն արդեն չկա: Խորհրդի մի շարք այլ անդամների փոփոխություն նույնպես ձեռնարկվել է: Բացի այդ առաջարկվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 19-ի փոխարեն դարձնել 23: Իսկ թե ինչ նոր անձինք կարող են ընդգրկվել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդում կամ Լեւոն Սարգսյանից բացի, ովքեր կարող են փոխարինվել, տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը չցանկացավ մանրամասնել, քանի դեռ առաջարկվող փոփոխությունները հաստատված չեն:
Լեւոն Սարգսյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում: Առկա է Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Լեւոն Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր