Հասունանում է նոր արժութային ճգնաժամ.դրամի արժեզրկում է կանխատեսվում
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դրամի կտրուկ արժեզրկում է կանխատեսում: «Եթե շարունակենք այսպես վարվել ռեզերվների հետ, կարող ենք դրամի հերթական անկումն ունենալ, պահում-պահում ենք, հետո 15-20%-ով իջնում է, արդեն երկու անգամ եղավ՝ մի անգամ 2009 թվականին, մի անգամ՝ 2014 թվականին», – ասել է նա:
Բագրատյանը նշել է, որ Կենտրոնական բանկը պահուստները ծախսում է դրամի փոխարժեքը պահպանելու համար, սակայն հավերժ չի կարող այդպես պահել: «Դրամի այս փոխարժեքը չի նպաստում արտահանմանը: 8 ամսում արտահանումը 16%-ով նվազել է ընթացիկ դոլարով, իսկ ներմուծումն սկսել է աճել:
Դա նշանակում է որ հասունանում է նոր արժութային ճգնաժամ»: