Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 սեպ 2018 20:10

Լեւոն Սարգսյանը դեռ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն է զբաղեցնում

ՀԺ-ն այսօր գրել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, այլեւս չի զբաղեցնում Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը, ինչպես նաեւ հեռացվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Լեւոն Սարգսյանը բացի այս պաշտոններից զբաղեցնում է նաեւ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը եւ ԱԳՆ կայքում այդ պաշտոնի կողքին նրա անունն է գրված, չնայած որ Սարգսյանն արդեն մի քանի ամիս է՝ հետախուզման մեջ է գտնվում:
«Հրամանագիր չկա ազատման մասին` հետեւաբար շարունակում է պաշտոնավարել», - այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Սարգսյանը դեռ շարունակում է պաշտոնավարել ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում:
Հարցին՝ եթե Սարգսյանը հետախուզման մեջ է եւ աշխատանքի չի գալիս, ինչպե՞ս է ստացվում, որ նա դեռ աշխատում է, Բալայանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց ազատման հրաման չկա: Նոր օրենսդրությամբ վարչապետն է հատուկ 
հանձնարարություններով դեսպանին նշանակում եւ ազատում»:
Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Լեւոն Սարգսյանը կազատվի նաեւ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր