Պարզվել է անբացատրելի մահվան անսպասելի պատճառը

Գիտնականների խոսքով՝ «հանձնվածի կարգավիճակը» առաջանում է, երբ մարդը վստահ է, որ իրավիճակը, որում նա գտնվում է, անելանելի է։ Ընդ որում նա հակված չէ ինքնասպանության, սակայն նրա ուղեղում գործառույթային փոփոխություններ են կատարվում, որոնք հանգեցնում են զարգացող հոգեբանական հյուծման։
Մասնագետները առանձնացնում են «հանձնվածի կարգավիճակի» մի քանի փուլ։ Սկզբում մարդը խուսափում է սոցիալական շփումներից, այնուհետև նրա մոտ զարգանում է խորը ապատիա և աբուլիա՝ կամքի ազատության և որևէ բանով զբաղվելու ցանկության բացակայություն։ Հիվանդը հրաժարվում է սննդից, դադարում է հետևել ինքն իրեն, սակայն նա ունակ է լսել իր շրջապատի մարդկանց և նրանց օգնությամբ դուրս գալ այդ վիճակից։
Հետազոտողները կարծում են, որ գործընթացը կարելի է կանգնեցնել ֆիզիկական ակտիվության և այլ մարդու կողմից փոքր-ինչ իրավիճակը վերահսկելու դեպքում։ Դա հանգեցնում է դոֆամինի վերարտադրության և հիվանդի վիճակը կայունանում է։