Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

03 հոկ 2018 10:38

«Ժողովուրդ».Ռոբերտ Քոչարյանի գործով կարող է անելանելի վիճակ ստեղծվել

«Ժողովուրդ».Ռոբերտ Քոչարյանի գործով կարող է անելանելի վիճակ ստեղծվել«Ժողովուրդ» օրաթրեթը գրում է. «Վճռաբեկ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի քննության հարցում կարող է անելանելի վիճակ ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վճռաբեկ դատարանի դատավորները նախկինում քննել են 2008թ մարտի 1-ի քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերը` ընդդիմադիր գործիչների նկատմամբ կայացնելով մեղադրական դատավճիռներ: Իսկ դա նշանակում է, որ նրանք չեն կարող հիմա անաչառ գտնվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցում: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, եթե վճռաբեկ դատարանի դատավորներն ինքնաբացարկ հայտնեն, ապա չի մնա որեւէ մեկը: Սա, թերեւս, հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանում լուրջ վերափոխման կարիք ունի նաեւ դատական համակարգը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր