Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

03 հոկ 2018 21:00

ԱԱԾ–ն, ոստիկանությունը, մարզպետարանները, նախարարությունները, այդ ռեսու՞րսն էր ձեզ պետք. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀ նախագահի իրավունքն է՝ կստորագրի՝ շատ լավ, չստորագրի՝ կուղարկի Սահմանադրական դատարան, որտեղ կքննարկեն և վճիռ կկայացնեն։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ  օրենքում կատարված փոփոխությունների մասին օրինագծի ստորագրմանը։
«Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը չի կարող կամայական ստորագրել կամ չստորագրել. նա կարող է չստորագրել միայն այն պատճառաբանությամբ, եթե այնտեղ կա Սահմանադրության հետ կապված խնդիր»,–ասաց նա։
Շարմազանովը նշեց, որ ԱԺ–ում բազմաթիվ իրավաբաններ իրեն հավաստիացրել են, որ ԱԺ կանոնակարգ–օրենքում նախատեսվող փոփոխությունները որևէ հակաիրավական, հակաօրինական և հակասահմանադրական նորմ չեն պարունակում։
Պատգամավորը հաստատեց, որ այդ օրենքի ընդունումն անհրաժեշտություն էր։
Նրա խոսքով՝  ՀՀԿ խմբակցությունից էլ եղել են պատգամավորներ, ովքեր չեն կարողացել երեկ մուտք գործել ԱԺ։
«Մինչև գիշերը ժամը երկուսը ԱԺ պատգամավորներն այս շենքում պաշարված էին։ Հայաստանի պատմության մեջ չլսված, չտեսնված խայտառակ իրավիճակ էր, որ վարչապետն իր կողմնակիցներին մտցրեց ԱԺ տարածք և սա փաստորեն ճնշում էր բանակցություններում։ Տղամարդիկ ջհանդամ, բազմաթիվ կին պատգամավորներ, որոնց  աշխատանքն ավարտվել էր ժամը վեցին, բայց ստիպված եղեն մինչև գիշերը 2-3–ը մնալ, ինչը կարծում եմ ոչ հարգալից վերաբերմունք է Ազգային ժողովի նկատմամբ»,–ասաց նա։
Պատգամավորը դժվարացավ եկեկ երեկոյան ԱԺ–ում վարչապետի հետ հանդիպումը բանակցություն որակել։
 «Դա ավելի շատ զրույց էր. մենք մեր կարծիքներն էինք պնդրում, վարչապետը լսում էր և ինքն էլ իր կարծիքն էր հայտնում, և նա մեզ ընդամենն իրազեկեց իր որոշման մասին։ Պատգամավորներն առաջարկում էին ամեն ինչ անել տրամաբանական և օրենքի սահմաններում, օրինակ գարնանը՝ մայիսին, հունիսին»,–ասաց նա։
Շարմազանովը նշեց, ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ որևէ փաստարկ վարչապետի կողմից չի լսել։
«Ինքն ասում էր՝ ես մեծամասնություն չունեմ պառլամենտում, ինչպե՞ս կարող եմ կառավարությունում աշխատել, մենք էլ օրինակ բերեցինք աշխարհի այլ երկրներում աշխատող  փորքմասնության կառավարության օրինակներ։ Եթե այդպես է՝ ինչու՞ էիր մայիսի 8–ին ասում՝ ժողովուրդը վարչապետ չի ունենա բացի ինձնից։ Չառաջադրվեիք, չընտրվեիք, էն ժամանակ գնայիք արտահերթ ընտրությունների, ինչը՞ փոխվեց, իշխանական ռեսուրսը վերցրեցի՞ք՝ ԱԱԾ–ն, ոստիկանությունը, մարզպետարանները, նախարարությունները, այդ ռեսու՞րսն էր ձեզ պետք»,– նշեց նա՝ վերահաստատելով, որ երեկվա բանակցություններում իրենք արտահերթ ընտրություններին մասնակցելու  որևէ շուրջ  պայմանավորվածություն ձեռք չեն բերել։
 «Երեկվա բանակցություններում մի բան ենք պայմանավորվել, որ ոչինչ չենք պայմանավորվել»,–ասաց նա և հավալեց. «Ընդեղ մի 30 պատգամավոր կար, ամեն մեկը մի երեք կռուգ խոսել ա ու առնվազն երկու–երեք առաջարկ արել ա, էնտեղ 100–ից ավելի առաջարկ է հնչել, սակայն միասնական կոնսենսուս չի եղել»,–ասաց Շարմազանովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր