Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»          Սեպտեմբերի 18-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հոկ 2018 17:05

Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրական միտումները

Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրական միտումներըՌուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրական միտումները, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ;

«Մենք ողջունում ենք այն բոլոր դրական միտումները, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում», - ասել է դիվանագետը:

«Այժմ կարևոր է զարգացնել դրանք և չվնասել անխոհեմ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես վերջերս հնչում է»:
«Մենք մեր կողմից, այդ բոլոր դրական միտումներին աջակցություն կցուցաբերենք», - ընդգծել է Զախարովան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Կողմերը պայմանավորվել էին հաջորդ ամիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր