Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 հոկ 2018 14:17

ՀՀԿ-ում լավ են հասկանում, որ իրենց թեկնածուին առաջադրելու դեպքում կստեղծվի բախումնային իրավիճակ

ՀՀԿ-ում լավ են հասկանում, որ իրենց թեկնածուին առաջադրելու դեպքում կստեղծվի բախումնային իրավիճակՀայաստանում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ, որպեսզի այդ կերպ  դեկտեմբերին կայանան ԱԺ արտահերթ ընտրություններ։ Բայց այս սցենարի կյանքի կոչելու համար կարևոր է, որ ԱԺ-ում ներկայացված ուժերը իրենց թեկնածուին չառաջադրեն։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կարծում են, որ նա չպետք է հրաժարական տա, քանի որ մեծ է վտանագը, որ մյուս կուսակցությունները թեկնածու կառաջադրեն:
ԱԺ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ում դեռ չգիտեն՝ ինչպես վարվեն։ Իրենց համար գերխնդիր է, որ ընտրությունները չկայանան դեկտեմբերին, քանի որ պատրաստ չեն ընտրություններին։ ՀՀԿ-ում լավ են հասկանում, որ իրենց թեկնածուին առաջադրելու դեպքում էլ կարող են խնդիրներ ունենալ, ու ստեղծվի բախումնային իրավիճակ։
Կան խմբեր, որոնք ՀՀԿ վերնախավին առաջարկում են  տարբերակ, ըստ որի լավագույն լուծումը կլինի այն, որ իրենք Փաշինյանի հրաժարականից հետո առաջադրեն հենց Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու։ Այս կերպ Փաշինյանը չի կարողանա բողոքավոր ժողովրդին հավաքել ու պահանջել, որպեսզի «սև ուժերը» իրեն չընտրեն վարչապետ։
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ վարչապետի թեկնածու առաջադրելու համար չկա թեկնածուի համաձայնության պահանջ, բայց կա այլ խնդիր՝  առաջադրման որոշման կից պետք է ներկայացվեն անհրաժեշտ փաստաթղթեր՝ քաղաքացիության մասին, անձնագրի պատճեն։ Եվ եթե ՀՀԿ-ն ունենա Փաշինյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք և անձնագրի պատճեն, ապա կարող է առանց Փաշինյանի համաձայնության նրան առաջադրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր