Ռուսական բանակը կստեղծի ռադարների անտեսանելի «Դրել» ավիառումբ, որը թույլ կտա հարվածել օբյեկտներին՝ առանց ներթափանցելու պաշտպանության միջոցների գոտի          Բա ասում էիք՝ երկաթգիծ, բա ասում էիք՝ ճանապարհ բացել...մինչդեռ հաջորդ մասշտաբային զորավարժությունը տեղի է ունենալու Նախիջևանում       Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում    

10 հոկ 2018 13:38

Արարատ Միրզոյանի հետ հանդիպող ՀՀԿ-ական պատգամավորներն էլ են գոհ մնում՝ անվտանգություն, պաշտոններ...

Արարատ Միրզոյանի հետ հանդիպող ՀՀԿ-ական պատգամավորներն էլ են գոհ մնում՝ անվտանգություն, պաշտոններ...ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ոգևորված է ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանի՝ իր հասցեին հնչեցրած գովաբանությամբ։Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, երբ Կոստանյանը հպարտորեն հայտարարում էր, որ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նկատել էր նաև, որ հեղափոխվել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպելուց հետո։
Ասում են՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպող ՀՀԿ-ական պատգամավորներն էլ են գոհ մնում։ Ըստ մեր աղբյուրների՝ օլիգարխ պատգամավորներին նա առաջարկում է հանգիստ կյանք։ Ըստ պայմանավորվածության՝ նրանք կաջակցեն Փաշինյանին ու այսուհետ չեն զբաղվի քաղաքականությամբ, իսկ դրա դիմաց նոր իշխանությունները չնկատելու կտան նրանց նախկին հանցագործությունները։ Լֆիկ Սամոյի դեպքում կմոռացվի նրա աշխատակցի սպանությունը, որը ժամանակին Փաշինյանը կապում էր հենց Լֆիկ Սամոյի հետ, Սասի Արտակի դեպքում մոռացության կմատնվի հայտնի ձայնագրությունը, որից հստակ պարզ էր դառնում, որ իր համար ձայն բերողներին նա կաշառել է։
ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների էլ Արարատ Միրզոյանը պաշտոն է խոստացել։ Օրինակ՝ քրդական համայնքը ներկայացնող Կնյազ Հասանովին և ասորական համայնքը ներկայացնող Արսեն Միխաելովին նա խոստացել է ամեն բան անել, որպեսզի նրանք կրկին հայտնվեն ԱԺ-ում, այս անգամ՝ ՔՊ ցուցակով։
Ի դեպ, չնայած Արարատ Միրզոյանի մեծ ջանքերին, կան պատգամավորներ, որոնք շարունակում են անտեսել նրա առաջարկները, անգամ չեն էլ համաձայնվում հանդիպել նրա հետ։ Վառ օրինակ՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Բեքարյանը և Միհրան Հակոբյանն էին։ Նրանք անգամ հրապարակային հայտարարեցին, որ չփորձեն իրենց հետ կապ հաստատել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր