Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

12 հոկ 2018 20:07

Ռուսաստանում խմբակային բռնաբարությունը պատժել են պայմանական ազատազրկմամբ

 
Ռուսաստանի Թոփքինգյան շրջանի 3 բնակիչների մեղավոր են ճանաչել տեղի բնակչուհու խմբակային բռնաբարության մեջ։ Նրանք դատապարտվել են 4 տարվա պայմանական ազատազրկման՝ գրում է lenta.ru-ն։
Դատարանը պարզել է, որ հունիս ամսին 19-ից 21 տարեկան 3 երիտասարդներ ալկոհոլային խմիչք են օգտագործել սեփական տներից մեկի մոտակայքում։ Այդ ժամանակ մոտակայքով անցել է նրանց ծանոթ մի կին, բարևել ու գնացել է տուն։ 19-ամյա պատանին հետևել է նրան։ Ամայի տարածքում նա հարձակվել է կնոջ վրա, նրան քարշ է տվել թփերի մեջ, որտեղ ծեծել և բռնաբարել է։ Շուտով հանցանքի վայր են եկել նաև նրա բաժակակիցները։
«Հայտնաբերելով իրենց ընկերոջը ամայի վայրում սեռական բնույթի հանցագործություն իրականացնելիս, նրանք ոչ միայն չեն օգնել աղջկան, այլև մասնակից են դարձել հանցավոր գործողությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կինը հասել է իր ծանոթի տուն և խնդրել ոստիկանություն կանչել։ Հանցագործները ձերբակալվել են և ամբողջովին ընդունել են իրենց մեղքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր