Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 հոկ 2018 14:20

Դեկտեմբերի ընտրությունները կլինի Փաշինյանի անձնական հաղթանակը և մեր երկրի լրջագույն պարտությունը. Քոչարյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

Դեկտեմբերի ընտրությունները կլինի Փաշինյանի անձնական հաղթանակը և մեր երկրի լրջագույն պարտությունը. Քոչարյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը՝ «Bloomberg»-ին տված հարցազրույցում։
«Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը», – լրատվամիջոցին ասել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ ԱԱԾ տարածած տեղեկությունը՝ Մաքսային կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանի և նրան պատկանող երեք շքեղ հյուրանոցների մասին, Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկելու փորձ է: Ըստ Վիկտոր Սողոմոնյանի, Քոչարյանն առնչություն չունի այդ հյուրանոցներին, իսկ իրավապահներն էլ չկարողանալով նրան հետապնդել Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, փորձում են դա անել կոռուպցիայի մեջ մեղադրելու միջոցով:
Ամենևին զարմանալի չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հերքում է իր առնչությունը այս կամ այն բիզնեսին: Տարօրինակ կլիներ, եթե նա անմիջապես և բաց տեքստով խոստովաներ: Սակայն մյուս կողմից ԱԱԾ տեսանյութում բավական հստակ ներկայացված է նաև, թե ինչպես է այլ հարցազրույցի ընթացքում Քոչարյանը խոսում հենց Արմեն Ավետիսյանի մասին՝ որն իր նախագահության շրջանում Մաքսային կոմիտեի ղեկավարն էր, ու ասում, թե իրականում նրա հարստության չափի մասին խոսակցությունները ուռճացված ու չափազանցված են: ԱԱԾ-ն հայտնում է, որ խոսքը 90 միլիոն դոլար արժողության երեք հյուրանոցների մասին է: Գուցե Ռոբերտ Քոչարյանի համար 90 միլիոն դոլարը այդքան էլ շատ փող չէ: Գուցե, ոչինչ ասել չենք կարող, հատկապես այն փողային ծավալների պարագայում, որ հայկական մամուլը վերագրում է Ռոբերտ Քոչարյանին, որպես ունեցվածք կամ կարողություն:
Հիշեցնենք, որ նրան վերագրվողը միլիարդներ է: Քոչարյանն իհարկե հերքում է այդ ամենը, սակայն այստեղ ակնառու է շատ կոնկրետ դեպքում նրա այսպես ասած խոսքի և իրականության տարբերությունը՝ Արմեն Ավետիսյանի դեպքում: Բայց բուն խնդիրն իհարկե այստեղ չէ, այլ այն, որ տվյալ դեպքում իրավապահները կարծես թե որևէ մեղադրանք, որպես այդպիսին, Ռոբերտ Քոչարյանի հասցեին համենայն դեպս դեռ չեն հնչեցրել՝ գոնե հրապարակային առումով: Խոսքը տնտեսական որևէ հանցագործության մասին մեղադրանքին է վերաբերում:
Այսինքն, թե ԱԱԾ տարածած տեղեկատվական տեսանյութում, թե Սամվել Մայրապետյանի կալանավորման գործում հրապարակայնորեն որևէ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվում Ռոբերտ Քոչարյանին, բայց նրա գրասենյակի ղեկավարը այդ ամենը ուղղակիորեն դիտարկում է որպես նրան կոռուպցիոն գործերով հետապնդելու փորձ: Դե ֆակտո նա թերևս իրավացի է և բոլորն են հասկանում, որ գլխավոր թիրախում երկրորդ նախագահն է, ու ոչ թե այն պատճառով, որ նրան փորձում են հետապնդել, այլ որովհետև կոռուպցիոն բուրգը չէր կարող աշխատել առանց դրա գագաթին գտնվող քաղաքական իշխանության և ըստ այդմ դրա Առաջին դեմքի իմացության ու թույլտվության, հետևաբար՝ առանց նրա երաշխիքի: Եվ այստեղ բանը նույնիսկ այն չէ՝ Քոչարյանը կմեղադրվի՞, թե ոչ:
Բանն այն է, որ եթե իրավական գործընթացում ներգրավվի այն ամբողջ իշխանական շքախումբը, որը գործել է նրա նախագահության ներքո և ըստ այդմ նրա երաշխիքով, ապա իրավապահները գուցե նույնիսկ չհասցնեն էլ հասնել արդեն այդ գործերով Քոչարյանին մեղադրելուն՝ նրա մեղադրանքը առաջինը կներկայացնի արդեն հենց այդ նախկին շքախումբը, և գուցե նույնիսկ «դատարանի վճռով» հանդերձ: Այստեղ է երկրորդ նախագահի համար բուն խնդիրը և մտահոգիչ հանգամանքը, որ նա աստիճանաբար շահերի բախման կարող է հասնել ոչ այնքան կամ առնվազն ոչ միայն նոր իշխանության, այլ նաև իր հին «շքախմբի» հետ, դրանից բխող հավելյալ խնդիրներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր