Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին       Կաթողիկոսը «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը    

17 հուն 2026 20:46

Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին

Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամինՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացրել են հունիսի 13-ին։ Ժամը 22:50-ին մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում, թմրամիջոց տեղադրելու պահին, իրավապահները ձերբակալել են Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդուն։

Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 36 փաթեթ։ Դրանց ընդհանուր քաշն ավելի քան 42 գրամ էր, իսկ ըստ տղամարդու՝ փաթեթներում մեթամֆետամին էր։

Տղամարդը նաև հայտնել է, որ երեք փաթեթ արդեն տեղադրել է, ու նույն թմրամիջոցով փաթեթներ ունի նաև տանը։

Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված գործողություններով տեղադրված փաթեթներն ու տանը եղած մոտ 15 գրամ մեթամֆետամինը նույնպես հայտնաբերվել և առգրավվել է։
Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր