Արարատում զինաթափվել են պաշտոնյաների թիկնազորները (տեսանյութ)
«Իմ ունեցած տեղեկություններով` նախկին պաշտոնյաների, այդ թվում նաեւ գործող պաշտոնյաների թիկնազորները զինաթափել են, կրում են միայն օրինական զենք»։ Այս մասին այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Հարցին ի պատասխան, թե մարզի իրավապահները հետեւե՞լ են վարչապետի հայտարարությանը եւ «ասֆալտի են փռել» օլիգարխների թիկնազորին, եթե նրանք կրում են անօրինական զենք, մարզպետը չցանկացավ անուններ տալ, թե կոնկրետ որ պաշտոնյայի թիկնազորներն են զինաթափվել։
Անդրադառնալով նաեւ մեր մյուս հարցին, թե ի վերջո ճշտեցի՞ն մարզում քանի հակակարկտային կայան կա, նա նշեց, որ դա պարզ էր, եթե ինքը տեղեկացված չէր, դա դեռ չի նշանակում, որ մարզպետարանում չգիտեին։
Մանրամասները` տեսանյութում։