Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

16 հոկ 2018 11:45

Նոր նախարարներ են նշանակվել

Նոր նախարարներ են նշանակվելՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,-նշված է ՀՀ նախագահի հրամանագրերում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր