Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ          Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ»       Փաշինյանը չի ներում Ծառուկյանին․ «Հրապարակ»    

08 հուլ 2026 13:55

Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ

Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւԻրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային և թույլ չի տա միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարմանը: Այս մասին հայտնել է Իրանի ԶՈՒ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վճռական պատասխան կտան ԱՄՆ-ի ագրեսիային և ահաբեկչական գործողություններին և ոչ մի պարագայում թույլ չեն տա նրանց միջամտել Հորմուզի նեղուցի գործերին և կառավարել այն»,- գործակալությունը մեջբերում է հրամանատարության խոսքերը։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանին հասցված հզոր հարվածների շարքի մասին՝ ի պատասխան Իրանի կողմից Հորմուզի նեղուցում երեք նավերի վրա, իբր, կատարված հարձակումների։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր