Իշխանությունն «ականապատել» է խորհրդարանը. սարսափում են նոր ընդդիմությունից եւ չեն բացառում, որ անգամ տեռակտեր իրականացնեն.«Հրապարակ»          Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն հրաժարվում է Արցախի, այլև ՀՀ-ի անվտանգության երաշխավորը լինելուց.«Փաստ»       Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք    

16 հոկ 2018 12:38

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ.Չի բացառվում Թրամփ-Փաշինյան հանդիպումը

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ.Չի բացառվում Թրամփ-Փաշինյան հանդիպումըԱմերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին աջակցութուն ցուցաբերել ամենտարբեր ոլորտներում`կրթություն, մշակույթ, տնտեսություն:  Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` Հայաստանում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո հաջորդ տարվա ընթացքում կայանալիք միջկառավարական խմբի հանդիպման ընթացքում նորովի կդիտարկվի հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքը:
«Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ: Մենք պատրաստ ենք նաև շարունակել աջակցությունը Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցին, ապա ամերիկացի դիվանագետը չբացառեց, որ այն առաջիկայում կկայանա։
«Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների հանդիպումների կայացմանը։ Ես վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի, բայց այս պահին չեմ կարող ասել, թե երբ և որտեղ։ Ես կարծում եմ, որ առաջիկայում դեսպան Բոլթոնի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ այդ հարցի շուրջ քննարկում կլինի», - հայտարարեց Ջորջ Քենթը։
Քենթը նշեց նաեւ, որ իր այցի ընթացքում հայ-ամերիկյան առևտրի պալատի հետ քննարկում է ունեցել այն հնարավորութունների մասին, որ կարող է լինել Հայաստանում:
«Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման , նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ևս: Հայաստանում Ամերիկյան համալսարանը կարող է պատրաստել հաջորդ սերնդի մասնագետներ»,-նշեց նա:
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը կարևորեց նաև Հայաստանում Միացյալ Նահանգների կողմից արված ներդրումները հիդրոէներգետիկայի, և հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտում:
Տեղեկացնենք, որ Ջոն Բոլթոնը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է, որը պատրաստվում է հոկտեմբերի 20-ին տարածաշրջան այց կատարել, որի շրջանակում կլինի նաև Հայաստանում:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր