Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

16 հոկ 2018 12:56

«Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար»՝ դրանք թուրքական հողեր են.թուրքերը բողոքել են հայկական ապրանքների վրա այս անվանումների գործածությունից

«Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար»՝ դրանք թուրքական հողեր են.թուրքերը բողոքել են հայկական ապրանքների վրա այս անվանումների գործածությունիցԹուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը, որը սովորաբար հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին փաստերը հերքող արշավներով, այս անգամ բողոքել է հայկական ապրանքների վրա «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» և Արևմտյան Հայաստանի այլ տարածքների պատմական անվանումների գործածությունից, գրում է Ստամբուլում հրատարակվող հայկական «ՀայԹերթ» պարբերականը:

Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ դրանք «թուրքական հողեր են», իսկ հայկական ապրանքները կամ բրենդները նման անուններով կոչելով՝ հայերն ապացուցում են, որ «աչք ունեն Թուրքիայի հողերի վրա»:

Գյուլբեյը կրկին քննադատել է Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման համար իշխանությունների կողմից թույլտվության տրամադրումը՝ նշելով, որ դա այլևս ոչ թե կրոնական, այլ քաղաքական միտում ունեցող միջոցառում է, և դրա վառ ապացույցն են Հայաստանի դրոշներով կղզի մտնել փորձող հայ զբոսաշրջիկները:
Ավելի վաղ Գյուլբեյը բողոքել էր, որ պատարագի առիթով Վան ժամանող հայ զբոսաշրջիկները «Վանը վերածում են Հայաստանի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր