Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

17 հոկ 2018 11:39

Ես մարդկանց եմ նշանակել, փոխնախարարներ են եղել, ովքեր ՀՀԿ անդամ են, ինչ սենսացիա կա

Ես մարդկանց եմ նշանակել, փոխնախարարներ են եղել, ովքեր ՀՀԿ անդամ են, ինչ սենսացիա կաԱյսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով սյունեցիների կողմից հոկտեմբերի 16-ին ճանապարհը փակելու մասին՝ կապված Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ, հայտարարեց, որ սյունեցիները չեն եղել, եղել են իրենց կուսակցության անդամները:
Կոնկրետ Հունան Պողոսյանի նշանակման մասով Փաշինյանը կրկնեց հոկտեմբերի 16-ին ասված խոսքերը, որ կա բարիկադներ կառուցելու ժամանակ և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը, հիմա հենց երկրորդ փուլն է. «Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ: Այստեղ քաղաքական ուղերձի խնդիր կա: Ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների չենք բաժանում: ՀՀ-ում անթերի մարդիկ չկան: Միշտ բացասական արձագանքներ լինում են՝ մեկը երիտասարդ է, մեկը՝ տարիքով, մյուսը՝ ոչ: Խնդիրն այն է, որ մենք ուղերձներ ենք հղում ամբողջ ներուժը համախմբելու մասին: Ով ինչ արել է, դրա համար պատասխան է տալու: Անցել են այն ժամանակները, որ պաշտոնյաներն արտոնություն են ունեցել»:

Վարչապետը տեսականորեն չի բացառում, որ պաշտոնների կնշանակվեն նաև Հանրապետականները. «Մենք մարդուն չենք ասել՝ դու Հանրապետական կուսակցության անդամ ես կամ եղել ես: Ես մարդկանց եմ նշանակել, փոխնախարարներ են եղել, ովքեր ՀՀԿ անդամ են, ինչ սենսացիա կա»:
Հարցին, թե բարկադները քանդելու ճանապարհին նախկին պաշտոնյաներից ում կարող ենք տեսնել կառավարությունում, Նիկոլ Փաշինայնը պատասխանեց. "Չգիտեմ, կտեսնենք”: Նա հավելեց, որ տեսականորեն հնարավոր է նաև ՀՀԿ անդամները մաս կազմեն կառավարությանը: Հիմա էլ, ըստ Փաշինյանի, ՀՀԿ անդամներ կան կառավարությունում:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞րն է է այն գիծը, որ կտարանջատի, թե որ նախկին պաշտոնյաները կարող են նորից պաշտոններ զբաղեցնել, օրինակ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարո՞ղ է նորից պաշտոնի նշանակվել: Վլադիմիր Գասպարյանի մասով Փաշինայնն ասաց՝ ոչ, հնարավոր չէ:
«Այդ գիծը մեր հայեցողությունն է, կառավարության հայեցողությունն է: Եթե վարչապետի կողմից նշանակվող անձ է, ուրեմն վարչապետի հայեցողությունն է, և վարչապետը պետք է կրի քաղաքական պատասխանատվություն»,- ասաց նա:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր