Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

17 հոկ 2018 15:10

«Չկա ոչ մի ապացույց Լիդիանի կողմից կոռուպցիայի դրսևորման վերաբերյալ». Դեսպան Միլս

«Չկա ոչ մի ապացույց Լիդիանի կողմից կոռուպցիայի դրսևորման վերաբերյալ». Դեսպան ՄիլսՉկա ոչ մի ապացույց Լիդիանի կողմից կոռուպցիայի դրսևորման վերաբերյալ: Այս մասին EVN Report-ի հետ զրույցում ասել է Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։ «Ես նաև տեղյակ չեմ որևէ ապացույցի առ այն, որ նրանք խախտել են բնապահպանական նորմեր», – ասել է դեսպանը:

«Ծրագրի ֆինանասավորումը ապահովել են բաժնետերերը և ներդրողները, սկզբնական ֆինանսավորումը եկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի նման կազմակերպություններից: Նրանք ունեն իրենց բնապահպանական պահանջները, որոնք պարտադիր են հանքարդյունաբերական նման ծրագրերի մեջ ներգրավվելուց առաջ»:
Դեպսանը նաև ասել է, որ մտահոգությունների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ծրագիրը նույնիսկ չէր էլ սկսել հանքարդյունահանումը: «Ծրագիրը դեռ շինարարության փուլում է, դեռ չեն սկսել հանքարդյունաբերությունը, և ստացվում է, որ հանքավայրը փակվել է՝ առանց բնապահպանական որևէ իրական վտանգի առկայության», – նշել է դեսպանը: «Կարելի էր ևս մեկ բնապահպանական հետազոտություն անցլացնել, եթե ընկերությունը և կառավարությունը նման որոշում կայացնեին, և միաժամանակ շարունակել շինարարությունը, ինչո՞ւ են աշխատանքները կանգնեցվել հիմա, ես չեմ հասկանում»:
Դիվանագետը նաև ավելացրել է, որ Հայաստանում կա 27 այլ մետաղական հանք, և դրանցից ոչ մեկը չի կանգնեցվել: «Նույնիսկ եթե ես ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են… միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել, և դա հետևանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության համար»:
Դեսպան Միլսի խոսքերով, Ամուլսարը բնապահպանության տեսանկյունից լավագույն չափանիշներով աշխատող ծրագիր է, որը արդեն «բավական շատ քայլեր է արել» և ոչ մի կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված լինելու ապացույց չկա, մինչդեռ աշխատանքները դադարեցվել են «առանց կառավարության կողմից իրավական որոշման»: Ցուցարարները փակել են հանք տանող ճանապարհը, նշել է Միլսը, ասելով, որ թեև ինքը քաղաքացիական անհնազանդության ուժի հանդեպ մեծ հավատ ունի, «նման գործողություններն արդարացված են, եթե իրավիճակը, օրինակ, այս տարվա ապրիլ-մայիսի իրավիճակն է և տեսակետները արտահայտելու այլ եղանակ չկա: Ես չեմ կարծում, որ սա այդ դեպքն է, որը արդարացնում է հարյուրավոր մարդկանց աշխատանքի կորուստը և այս ներդրման չեղարկումը»:

Միլսի խոսքերով ԱՄՆ գործարարները և ներդրողները բավարար իրազեկ են, և կհասկանային, եթե Հայաստանի կառավարությունը վերանայեր ծրագիրը, եթե ինչ-որ օրինազանցության ապացույց լիներ: «Բայց նման ոչ մի ապացույց չկա, և տպավորություն է ստեղծվում, որ սա արվում է առանց պատշաճ ընթացակարգերի և օրենքի գերակայության և դա շատ մտահոգիչ է -, ասել է դեսպան Միլսը, – Դա իսկապես առաջացնում է ներդրումային խնդիր, և սա սպառնալիք չէ, սա մի բան է, որ ես ուրախ չեմ ասել: Բայց ես նախ և առաջ պատասխանատու եմ ԱՄՆ-ի և ԱՄՆ քաղաքացիների և ներդրողների առաջ, և եթե նրանք ինձ հարցնեն, ես նրանց ասելու եմ, որ դուք պետք է տեղյակ լինել, որ, գիտեք… Լիդիանի հետ նման բան է տեղի ունեցել, և դուք պետք է ինքներդ եզրակացնեք: Եվ ինձ մտահոգում են այն եզրակացությունները, որոնց նրանք կհանգեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր