Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է. Շարմազանովը՝ Միրզոյանի հայտարարության մասին

Շարմազանովը նկատեց, որ առնվազն քաղաքական կոռեկտությունը պահանջում է, որ պարոն առաջին փոխվարչապետը նախկին նախագահների մասին այդպիսի բաներ չասի։
«Հո մարզպետ չէինք տալու... նախ՝ տվողը դուք չեք, Սերժ Սարգսյանը եթե ուզենար՝ կմնար ու ինքը ընտրված վարչապետ էր, երկրորդը՝ Սերժ Սարգսյանը եղել է, կա ու կմնա Հայաստանի բացառիկ պետական մտածողություն ունեցող պետական այր»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հանրապետական կուսկացության անդամներին պաշտոններ տալուն անդրադառնալով՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ ինքնանպատակ պաշտոններ ստանալուն էլ են դեմ, ինքնանպատակ պաշտոնակռվին էլ, ինքնանպատակ պաշտոններից հրաժարվելուն էլ. «Ամեն ինչի տակ պետք է լինի գաղափար, ամեն ինչի տակ պետք է լինի Հայաստանի շահը, Հայաստանի շահը ինչպես կպահանջի, այնպես էլ կլինի։ Ամեն ինչ պիտի լինի արժանապատիվ, հիմքում ունենալով ոչ թե ՔՊ–ի կամ ՀՀԿ–ի շահը, այլ ՀՀ շահը։ Մենք եւ Սերժ Սարգսյանը վարվել ենք այդպես, իրենք ինչպես կվարվեն, առնվազն այս 6 ամիսը ցույց է տվել, որ իրենք իրենց կուսակցական եւ խմբային շահը գերադասել են պետական շահից»։