Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի          Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր       Մերժում ենք բոլոր պառակտիչ դրսեւորումները՝ հավատարիմ մնալով Վեհափառ Հայրապետին․ Շվեյցարիայի թեմ    

17 հոկ 2018 20:10

Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյն ազատ է արձակվել

Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյն ազատ է արձակվել«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյը՝ Արտյոմ Հարությունյանն ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից՝ հունիսին։
Հունիսի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները որոշակի գործողություններ են իրականացրել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում, որը պատկանում է Արտյոմ Հարությունյանին, որտեղից նրան բերման են ենթարկել, ապա ձերբակալել։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մամուլին հայտնել էր, որ նրան մեղադրանք է առաջադրվել է  կեղծ անձնագիր՝ իր լուսանկարով, սակայն այլ կենսագրական տվյալներով անձնագիր օգտագործելու համար։
«Փաստինֆո»-ի հաջողվեց պարզել, որ նա արդեն մի քանի օր է, ինչ ազատության մեջ է և շարունակում է շրջել իր մշտական ուղեկցությամբ՝ «թիկնազորով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր