245 հազ. դրամ միջին աշխատավարձ և 27 աշխատատեղ․ Կառավարությունը համաձայնություն տվեց ներդրումային ծրագրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ 784 մլն ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 27 աշխատատեղ՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, հետագայում ելնելով պատվերի ընդհանուր ծավալից և արտադրական ծավալների աճից հնարավոր է աշխատատեղերի թիվը հասցնել 40-ի։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 մլրդ 712 մլն ՀՀ դրամ, որի մի մասը` 749 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, մյուս մասը` 481,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Վրաստան: Մանրամասները՝ տեսանյութում։