Հուլիսի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Գայլի հարձակումից Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա    

08 հուլ 2026 20:30

Գայլի հարձակումից Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա

Գայլի հարձակումից Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԱյսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։

«Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։

Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Այս պահին իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

Հանգամանքները ճշտվում են։ Նոր տեղեկությունների դեպքում նյութը կթարմացվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր