Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

18 հոկ 2018 15:08

Որ խախտումների դեպքում վարորդները կզրկվեն վարելու իրավունքից

Որ խախտումների դեպքում վարորդները կզրկվեն վարելու իրավունքիցՈստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է մշակել, որը կարող ենք անվանել «բալային համակարգի ներդնում»: Բանն այն է, որ իրավապահները եկել են այն եզրակացության, որ բալային համակարգ ներդնելով` վարորդների վարքագծում փոփոխություն կլինի, և ավելի օրինապահ կդառնան: «Հետք»-ը փոփոխությունների նախագծից առանձնացրել և ձեզ է ներկայացնում, թե ինչ է առաջարկվում բալային համակարգով, և որ դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից:
Փոփոխությունների նախագիծն այժմ դրվել է հանրային քննարկման և ոստիկանությունը շահագրգիռ անձանցից սպասում է առաջարկություների: Դրանք ներկայացնելու ժամկետը մինչև հոկտեմբերի 30-ն է: Դրանից հետո ենթադրվում է, որ նախագիծը կքննարկվի կառավարությունում և սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:
Վարչական տույժի նոր տեսակ կսահմանվի, որը կկոչվի «տուգանային միավոր», իսկ որպես սանկցիա կավելանա «վարորդական իրավունքից և հատուկ իրավունքից զրկում»-ը:
Տուգանային միավորները կկիրառվեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած անձանց նկատմամբ:
Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից 1 տարվա կտրվածքով վարորդին տրվելու է 9 միավոր: Երթևեկության կանոները խախտած վարորդներին 1 տարվա համար տրամադրված 9 միավորից ինքնաշխատ եղանակով կհանվեն միավորները: Այսինքն՝ 9 միավոր ՃՈ-ն կտա, հետո, ըստ խախտման տեսակի, կպակասեցնի միավորները: Կախված երթևեկության կանոների խախտման հանրային վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայութնունից և այլնից՝ այդ 9 միավորը կնվազեցվի համապատասխանաբար 1, 2, 3 կամ 4 միավորով:
Միավորները պակասելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից կզրկվի 1-ից մինչև 6 ամիս ժամանակահատվածով: Նախագծով դա կոչվում է «վարորդական իրավունքի կասեցում»: Ներգործության այս տեսակը չի տարածվի հաշմանդամություն ունեցողների վրա, բացառությամբ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքից: Նախագծով առաջարկվում է մի շարք խախտումների դեպքում ավելի երկար ժամկետով զրկել վարորդական իրավունքից:
Որ խախտման համար ի՞նչ չափի տուգանք կսահմանվի և քանի միավոր կկորցնի վարորդը
Տրանսպորտային միջոցի վրա առանց թույլտվության կապույտ և կարմիր առկածող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշան հանող սարքավորում տեղադրելու դեպքում վարորդը գործող 100 հազար դրամ տուգանքի փոխարեն 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից:
Հնարամիտ վարորդները հաճախ տուգանվելուց խուսափելու համար մեքենաների պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերն այսօր փակում են: Նախագծով նման իրավախախտում կատարողը կտուգանվի 20 հազար դրամի չափով և կզրկվի 1 միավորից:
Առանց պետհամարանիշի, փոխարինված կամ կեղծ համարանիշով մեքենա վարելու դեպքում վարորդը 1 տարի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Իսկ եթե վարորդն իր մեքենայի պետհամարանիշը տրամադրի այլ վարորդի, ապա կտուգանվի գործող 100 հազար դրամի փոխերն 20 հազար դրամով, սակայն կկորցնի 3 միավոր:
Վարորդը խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝  1 միավոր,
վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1 միավոր,
Երթևեկությունն սկսելու, մանևր կատարելու կամ հետընթացի վարման կանոները խախտելու դեպքում՝ 2 միավոր,
տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկության գոտում հանդիպակաց վարելու դեպքում՝ 2 միավոր,
հոծ գիծը տրորելով շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2 միավոր,
հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում՝ 2 միավոր,
մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում՝  1 միավոր,
մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժեմկետով,
կարմիր լույսի պահանջին չենթարկվելը կամ ՃՈ տեսուչի «կանգնել» հրահանգը չկատարելու դեպքում վարորդը 20 հազար դրամ տուգանքի փոխարեն կտուգանվի 25 հազար դրամի չափով և կկորցնի 2 միավոր,
ավտոմեքենայի արագությունը 11-ից 30-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից, արագությունը 31-ից 50-ով գերազանցելու դեպքում կկորցնի 3 միավոր, 51-ից 80-ով գերազանցելու դեպքում՝ 4 միավոր, 81 և ավելի արագությամբ ընթացնալու դեպքում 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքի վկայականից:
Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելը
Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքում գործող 100 հազար դրամ տուգանքը կնվազեցվի և կսահմանվի 25 հազար դրամ, սակայն վարորդը կկորցնի 4 միավոր: Այսինքն՝ երկու անգամ ոչ սթափ վարելու պարագայում նա կկորցնի իրեն տրված 9 միավորն ամբողջությամբ և որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Բացի դա, նոր հոդված է ավելացվում ՎԻՎ օրենսգրքում հեևյալ խմբագրմամբ. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 6 ամիս ժամկետով»:
Եթե վարորդի 1 լիտր արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը գերազանցի 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ գերազանցի 0.5 միլիգրամը, վարորդը կզրկվի մեքենա վարելու իրավունքից 1 տարի ժամկետով: Եթե վարորդը թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարի, ապա կզրկվի վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Վարորդները եթե խուսափեն ոչ սթափ վիճակի զննության պահանջից, ապա վարորդական իրավունքից կզրկվեն 2 տարի ժեմկետով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր