Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը          Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ    

19 հոկ 2018 16:33

Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global»-ը ամենաուշը հայտնեց Արա Գյուլերի մահվան մասին լուրը

Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global»-ը ամենաուշը հայտնեց Արա Գյուլերի մահվան մասին լուրըԹուրքական «Oda TV» հեռուստաընկերության լրատվական կայքում ուշագրավ դիտարկում է արվել պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան մասին լուրի հրապարակման վերաբերյալ։
Լրատվամիջոցը արձանագրել է, որ Գյուլերի մահվան մասին լուրը ամենաուշը հրապարակել է Թուրքիայում  հեռարձակվող նորաստեղծ «Haber Global» հեռուստաալիքը։
Նշյալ հանգամանքը առնվազն զարմանալի է, քանի որ օպերատիվության առումով «Haber Global»-ը Թուրքիայում մրցակցում է այնպիսի խոշոր թուրքական հեռուստաընկերությունների հետ, ինչպիսիք են «NTV»-ն «Haberturk»-ը «CNN Turk»-ը։
Ըստ աղբյուրի՝ Գյուլերի մահվան մասին լուրը ուշ հրապարակելու  գլխավոր պատճառն այն է, որ «Haber Global»-ը պատկանում է ադրբեջանական մի ընկերության, և հեռուստաընկերության աշխատակիցները ղեկավարության կողմից հայերի և Հայաստանի հետ կապված լուրերի մասով խիստ զգուշավորություն ցուցաբերելու հրահանգ ունեն։ Այդ իսկ պատճառով Գյուլերի մահվան մասին լուրը ամենայն հավանականությամն միայն ղեկավարության վերջնական հաստատումից հետո է հայտնվել հեռուստաընկերության եթերում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր