Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

19 հոկ 2018 15:44

ԱԺ-ում բանավեճեր կլինեն և՛ քաղաքական, և՛ առևտրի առումով. Տեսանյութ

ԱԺ-ում բանավեճեր կլինեն և՛ քաղաքական, և՛ առևտրի առումով. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը խոսեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սպասվող քաղաքական զարգացումների շուրջ:
 
Վիգեն Հակոբյանը նշեց, որ Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա դժվար թե երկու շաբաթվա ընթացքում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ բոլոր քաղաքական ուժերը կարողանան հրաժարվել իրենց պարտավորություններից. «Եթե որևէ քաղաքական ուժ փորձի անակնկալ անել, ապա այդ պարագայում հեշտ կլինի խաղարկել «գցեցին» տերմինը, ինչին, ժողովրդի մեծ մասն էմոցիոնալ է արձագանքում»։
Նա նաև նշեց, որ բավականին սուր քննարկումներ կարող են ընթանալ Ընտրական օրենսգրքի շուրջ. «ԱԺ-ում բանավեճեր կլինեն և՛ քաղաքական, և՛ առևտրի առումով, քանի որ դրանից է կախված, թե ընտրություններում ինչ արդյունք կարող են ունենալ։ Ըստ նոր օրենսգրքի՝ 4-րդ քաղաքական ուժի պարտադիր ներկայությունն ԱԺ-ում շատերի համար հույսեր է ստեղծում։ Այնպես որ, հիմնական լարվածությունը, քաղաքական առևտուրը կարող է ընթանալ ԸՕ-ի շուրջ»։
 
Տիգրան Քոչարյանն էլ նշեց, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը լինելու է 30 տոկոս ձայների համար, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է հավաքել 70 և ավելի տոկոս ձայն. «Միակ ընդդիմությունն այս պահին Հանրապետական խմբակցությունն է, որը պայքարելու է, իմ կարծիքով, չորրորդ անցողիկ տեղի համար»,-ասաց բանախոսը։
Նրա խոսքով, ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը գտնվում են ՔՊ-ի ուղեծրում և չեն կարող լինել որպես ընդդիմություն։ Հետևաբար խնդիր է դրվելու կամ նոր ուժ ձևավորվի, կամ էլ այդ երկու քաղաքական ուժերը պետք է հանդես գան ավելի արմատական ընդդիմության դիրքերից, որպեսզի միջազգային հանրության մոտ նրանց ներկայացնեն որպես ընդդիմություն. «Կեղծ ընդդիմության կամ այսպես ասած ժամանակավոր ընդդիմության պրոցեսն արդեն սկսված է։ Այն ինչ կատարվում է Հրազդանում, Սյունիքի մարզպետի նշանակման շուրջ, հիմա կարող ենք տեսնել, որ ՔՊ-ի մի մասն աշխատում է ՔՊ-ի մյուս մասի դեմ։ Այս երկու շաբաթը գնալու է այդ ընդդիմության ձևավորմանը, հետո որոշակի տոկոս հավաքել ու պայմանավորվածության գան ՔՊ-ի հետ»,-ասաց Տիգրան Քոչարյանը։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր