Հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ, և գործելու են հենց նման տրամաբանությամբ          Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի, հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ    

20 հոկ 2018 17:40

NASA-ն պատրաստվում է մարդիկ ուղարկել Վեներա

NASA-ն պատրաստվում է մարդիկ ուղարկել ՎեներաԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) մշակել է դեպի Վեներա օդաչուավոր թռիչքի նախագիծ: Այն ենթադրում է մոլորակի ուսումնասիրում դիրիժաբլի միջոցով, որում գիտարշավի մասնակիցները կարող են անցկացնել մի ամբողջ ամիս, նախքան Երկիր վերադառնալը:

Նախագծի նկարագրությունը զետեղված է NASA-ի կայքում: «Փոթորիկների մոլորակի» մակերևույթի վրա իջնել չի ենթադրվում: Չնայած այն բանին, որ Վեներան իր երկրաբանական կառուցվածքով շատ նման է Երկրին, դրա մթնոլորտի առանձնահատկությունները հանգեցնում են այն բանին, որ այդ երկնային մարմնի մակերևույթն այն աստիճան է շիկացած, որ այնտեղ կապարը կարող է հալվել: Դրա փոխարեն մթնոլորտի վերին շերտերում՝ մոտավորապես 50 կիլոմետր բարձրության վրա, ճառագայթման խտությունն ու մակարդակը միանգամայն հիշեցնում են երկրայինը:

Հենց այստեղ էլ, NASA-ի մասնագետների մտահղացմամբ, պետք է մի ամբողջ ամիս անցկացնեն երկու աստղանավորդները՝ դիրիժաբլի անձնակազմը, որն ուղեծրից կիջեցվի պարաշյուտով: Այդ ամբողջ ժամանակ նրանք կկարողանան կատարել հետազոտություններ և «օդից» ուսումնասիրել մոլորակը: Այնուհետև, երբ պաշարեղենն ու թթվածինն սպառվելու վրա լինեն, անմիջականորեն դիրիժաբլից կնետվի հրթիռ, որով անձնակազմը կվերադառնա ուղեծիր, որտեղ նրանց կսպասի տիեզերանավը, որով նրանք արդեն կուղևորվեն Երկիր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր