Շիրակի փողոցում բшխվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն․ 4 վիրшվորներից մեկը հղի կին է, մյուս երեքը՝ երեխաներ          Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի       Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ՝ Զելենսկու հետ հանդիպումից առաջ    

23 հոկ 2018 10:00

«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանի որդին եւ Ծառուկյանի դուստրը նշանվել են

«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանի որդին եւ Ծառուկյանի դուստրը նշանվել են«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու եւ Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը:
Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, եւ այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին:
Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել եւ դեմ չէին այդ մտերմությունը նաեւ բարեկամական կապով ամրապնդելուն:
Նշանադրությունը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, լուսանկարներ արարողությունից առայժմ համացանցում չեն հայտնվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր