«Ժողովուրդ».Գնացեք տուն ու բան չխոսեք. 4 եղբայրներին անգամ մեղադրանք չի առաջադրվել
![«Ժողովուրդ».Գնացեք տուն ու բան չխոսեք. 4 եղբայրներին անգամ մեղադրանք չի առաջադրվել «Ժողովուրդ».Գնացեք տուն ու բան չխոսեք. 4 եղբայրներին անգամ մեղադրանք չի առաջադրվել](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1540359312_shmays.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին իրավապահները ասել են` գնացեք տուն եւ որեւէ բան չխոսեք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին դեռեւս անհայտ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն բերման էր ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին` Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյաններին: Նրանք վկայի կարգավիճակով էին հարցաքննվել, որը տեւել է մինչեւ ուշ գիշեր, ինչից հետո նախաքննական մարմինը Մովսիսյան եղբայրներին զգուշացրել է որեւէ բան չխոսել քրեական գործով, եւ նրանք ազատ են, կարող են գնալ տուն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին անգամ մեղադրանք չի առաջադրվել: Կառաջադրվի՞, թե՞ ոչ, դեռեւս հայտնի չէ»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: